30-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը մեկ ամիս կմարզվի Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիֆակ» ակումբում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ խաղացողը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում որոշիչ է լինելու թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի խոսքը։
Ամռանը Լինգարդը մարզվել է Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ, որի կազմում նա խաղացել է 2021 թվականի հունվարից մայիս։
Վերջին մրցաշրջանը նա անցկացրել է «Նոթինգհեմ Ֆորեսթ» ակումբի կազմում, որտեղ անցկացրած 20 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Լինգարդի կարիերայի մեծ մասն անցել է «Մանչեսթեր Յունայթեդում»: