81 տարեկանում կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջովանի Լոդետտին։
Խաղալով կիսապաշտպանի դիրքում՝ Լոդետտին «Միլանի» կազմում անցկացրել է 216 հանդիպում՝ 1961-1970 թվականներին խփելով 16 գոլ։ «Միլանի» հետ Լոդետտին նվաճել է ամեն ինչ՝ երկու անգամ հաղթելով Ա Սերիայում, երկու անգամ եվրագավաթներում, գավաթակիրների գավաթում, միջմայրցամաքային գավաթում և Իտալիայի գավաթում: Նա նաև հանդես է եկել «Սամպդորիա», «Ֆոգգիա» և «Նովարա» ակումբներում:

Լոդետտին նաև 17 հանդիպում է անցկացրել Իտալիայի ազգային հավաքականի կազմում, որի հետ 1968 թվականին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Ազգային թիմի կազմում նա նաև մասնակցել է աշխարհի 1966 թվականի առաջնությանը։
























































