«Շեֆիլդ Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնել է 27-ամյա ֆուտբոլիստուհի Մեդի Կյուսակի մահվան մասին։
Նախորդ մրցաշրջանում Կյուսակը գերազանցել էր ակումբում 100 հանդիպման ցուցանիշը։ Մեդին աշխատել է նաև թիմի գրասենյակում՝ մարքեթինգի ոլորտում:
Ակումբը չի հայտնել մարզիկի այդքան վաղ տարիքում մահվան պատճառների մասին։