«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ԱՊԼ-ի պարտված հանդիպումից հետո կոնֆլիկտի մեջ են մտել:
Ինչպես հայտնում է The Sun-ը, «Բրայթոնի» հետ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարանում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որին մասնակցել են չորս խաղացողներ։ Վիճաբանությունը տեղի է ունեցել կիսապաշտպաններ Բրունո Ֆերնանդեշի և Սքոթ ՄաքՏոմինայի, ինչպես նաև պաշտպաններ Լիսանդրո Մարտինեսի և Վիկտոր Լինդելոֆի միջև։ Նշվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարգուկանոն է վերականգնել թիմում։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։3 հաշվով պարտվել է «Բրայթոնին»։ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է վեց միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։
Սա թիմի վատագույն մեկնարկում էր Անգլիայի առաջնությունում՝ 1989 թվականից ի վեր։