Օգոստոսի 14-20-ը Հորդանանում անցկացվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Էդիկ Հարությունյանը (57կգ) վստահ հաղթանակով էր մեկնարկել մրցաշարում, սակայն հաջորդ գոտեմարտում զիջել էր ԱՄՆ ներկայացուցչին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հարությունյանին հաղթած ԱՄՆ ներկայացուցիչը դուրս էր եկել եզրափակիչ, ուստի Հարությունյանը շարունակեց պայքարը բրոնզե մեդալի համար: Էդիկ Հարությունյանը կամային գեղեցիկ հաղթանակ տարավ սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Լևիկ Միքայելյանը և Մուշեղ Մկրտչյանը մրցաշարում մեկնարկել են հաղթանակով: Արմեն Մուսիկյանը (74կգ) պարտվել է մեկնարկում:
Հիշեցնենք, որ 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը մեկնարկում հաղթել է բելառուս մարզիկին, այնուհետև 1/8-ում հաղթել է թուրքմեն ըմբիշին, իսկ 1/4 եզրափակիչում 6:10 հաշվով պարտվել է ամերիկացի Սինգլեթոնին:
65 կգ Անդրանիկ Ավետիսյանը վստահ հաղթանակ է տարել գերմանացի ըմբիշի նկատմամբ։, բայց 1/8-ում պարտվել է ճապոնացի մրցակցին: 70 կգ Հայկ Պապիկյանն ու 97 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը պարտվել են մեկնարկում։