Ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը (48 կգ) պարտվել է կիսաեզրափակչում 1:4 հաշվով ուզբեկ մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Էդգար Պետրոսյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ՝ հաղթանակներ տանելով թուրք, ամերիկացի և հնդիկ ըմբիշների նկատմամբ։
80 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Էրիկ Տեր-Մաթևոսյանը 80 կգ քաշային կարգում հաղթել էր Եգիպտոսը ներկայացնող մրցակցին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտություն էր կրել չեզոք դրոշի ներքո հանդես եկող ըմբիշից։