Հուլիսի 27-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կանցկացնեն միանգամից հայկական 4 ակումբներ:
Հանդիպումները կարող եք դիտել Առաջին ալիքի, Առաջինի լրատվական ալիքի և Շողակաթի ուղիղ եթերում:
Առաջինի լրատվական ալիքը հեռուստացանկում կարող եք փնտրել՝ սովորական թվային ընդունիչ 8, Ucom 22, Team Telecom 12-15, Rostelecom 21:
«Ալաշկերտ» — «Դեբրեցեն»` ժամը 19:30-ին, «Արարատ-Արմենիա» — «Արիս»` 19:00-ին, «Կալմար — «Փյունիկ» 21:00-ին` Առաջին ալիքի և Առաջինի լրատվական ալիքի ուղիղ եթերում:
«Ֆարուլ»- «Ուրարտու» հանդիպումը, որը կմեկնարկի ժամը 21:30-ին, կհեռարձակվի «Շողակաթ» հանրային հեռարձակողի եթերում: