«Ուրարտուն», ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ֆարուլ Կոնստանցա» թիմի հետ։
Ռումինական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում՝ երևանյան թիմը կխաղա Էստոնական Տալլինի «Ֆլորա» ֆուտբոլային ակումբի հետ:
«Ֆարուլ Կոնստանցայի» հետ առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին Ռումինիայում և կմեկնարկի 21:30-ին։ Պատասխան խաղը կլինի մեկ շաբաթ անց՝ «Ուրարտու» մարզադաշտում: