Հուլիսի 24-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունը:
Եթե «Ալաշկերտին» հաջողվի երկրորդ փուլում հաղթահարել հունգարական «Դեբրեցենի» արգելքը, ապա հաջորդ փուլում Վահե Գևորգյանի թիմը կմրցի Վիենայի «Ռապիդի» հետ:
Հիշեցնենք՝ «Դեբրեցենի» հետ երևանյան թիմի առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին Աբովյանի Քաղաքային մարզադաշտում և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հանդիպման մեկնարկը 19:00-ին է: