«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջոն Բարնսը կիսվել է ՉԼ-ի առաջիկա՝ «Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղից սպասումներով.
«Կարծում եմ, որ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» միանգամայն տարբեր թիմեր են ու այս տարի ավելի բարդ կլինի, քան նախորդ տարի կայացած «Բարսելոնայի» դեմ խաղն էր:
Հնարավոր է, որ դուք ասեք, թե «Բարսելոնան» ավելի ուժեղ է, քան «Ատլետիկոն»: Համաձայն եմ, բայց ոչ պաշտպանությունում:
Եթե Սիմեոնեն ուզենա, կարող է ամբողջ խաղում բարձ մակարդակով պաշտպանվել:
Նախորդ տարի «Բարսան» ահռելի առավելություն ուներ, բայց այս տարի ավելի բարդ խաղ է սպասվում: Չնայած այս ամենին, կարծում եմ, որ «Լիվերպուլը» կհաղթահարի «Ատլետիկոյի» արգելքը»,-ասել է Բարնսը: