Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական աշխատանքին վերադառնալու հավանականության մասին։
«Ես կարոտում եմ ֆուտբոլը, բայց ֆիզիկապես… ինչ վերաբերում է մարզչական աշխատանքին վերադառնալուն, ժամանակը կգա։ Չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց ժամանակը հաստատ կգա»,- Զիդանի խոսքն է մեջբերում RMC Sport-ը։
Զիդանի վերջին աշխատանքը եղել է Մադրիդի «Ռեալում», որտեղից նա հեռացել է 2021 թվականին։ 50-ամյա մասնագետը երկու անգամ գլխավորել է մադրիդյան թիմը՝ 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին:
Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։
























































