«Ֆիորենտինան» այս մրցաշրջանում դուրս եկավ երկու մրցաշարերի եզրափակիչ՝ սկզբում Իտալիայի գավաթի, այնուհետև Կոնֆերենցիաների լիգայի, բայց երկուսում էլ պարտվեց՝ սկզբում Միլանի «Ինտերին», իսկ երեկ երեկոյան՝ «Վեսթ Հեմին»:
«Մանուշակների» մարզիչ Վինչենցո Իտալանոն կարծում է, որ իր թիմը երկու անգամ էլ բավական լավ խաղաց, որ ավելիին էր արժանի․
«Երկու եզրափակչում պարտվել, չնայած շատ լավ խաղին, ցավալի է: Այսօր ես չէի կարծում, որ այս կերպ կպարտվենք:
Ի վերջո, մենք հավասարեցրեցինք հաշիվն անմիջապես այն բանից հետո, երբ 11 մետրանոցն իրացրեց մրցակիցը, եղան շանսեր, հնարավորություն ունեցավ Մանդրագորան, այնուհետև խաղադաշտի մեջտեղում սխալ, և ամեն ինչ ավարտվեց»,- մասնագետին է մեջբերում BBC Sport-ը: