«Վեսթ Հեմը» հաղթեց 2022/23 Կոնֆերենցիաների Լիգայում՝ եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով «Ֆիորենտինային»:
Այս հաղթանակը լոնդոնյան ակումբի համար 12-րդն էր ավարտված եվրագավաթներում։ Ընդ որում, Պրեմիեր լիգայում «մրճահարները» հաջողություն են տոնել ընդամենը 11 հանդիպումներում։
Պատմության մեջ առաջին անգամ անգլիական թիմը մեկ մրցաշրջանում հաղթել է ավելի շատ եվրագավաթային խաղերում, քան ներքին առաջնությունում, հայտնում է Opta Sports-ը:
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Վեսթ Հեմը», որի մրցակիցներն էին «Անդերլեխտը», «Սիլկեբորգը» և «Ստյաուան», հաղթեց բոլոր 6 խաղերում։ Փլեյ-օֆֆում լոնդոնցիները նույնպես հաղթեցին 6 խաղում և միայն մեկ անգամ ոչ-ոքի խաղացին: