5 երկիր, այդ թվում Հայաստանը, հայտ են ներկայացրել ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունն ընդունելու համար:
«Մինչև հիմա 5 երկիր է հայտ ներկայացրել աշխարհի առաջնությունն անցկացնելու համար՝ Ալբանիան, Բահրեյնը, Վենեսուելան, Հայաստան և Պերուն: Բոլորն էլ իրենց ծրագիրն են ներկայացրել: Կնայեմ Երևանում կայանալիք առաջնության բացման արարողությունն ու մրցումները: Վստահ եմ՝ Հայաստանը հիանալի Եվրոպայի առաջնություն կանցկացնի: Ես 100 տոկոսով կաջակցեմ Հայաստանին: Սա Հայաստանի դեմքն է, հյուրընկալությունը, մարդիկ սկսելու են խոսել երկրի մասին»,- ասել է Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջալուդ Մուհամեդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։