Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ ապրիլիի 25-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` https://bit.ly/3z7TXk7։
ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթաց
Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 6 մոդուլներից: Յուրաքանչյուր մոդուլը կտևի 3 օր: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. մայիսի 8-ից 10-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 28 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով: