Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:
Սա առաջնահերթ տարբերակն է աֆրիկացի ֆուտբոլիստի համար։ Օբամեյանգը դեմ չէ նաև հրաժարվել իր աշխատավարձի զգալի մասից և պատրաստ է խզել պայմանագիրը «Չելսիի» հետ։
Հիշեցնենք, որ նա անգլիական ակումբ է տեղափոխվել հենց կատալոնական թիմից։ Նոր ակումբում նա չի համարվում հիմնական կազմի ֆուտբոլիստ, ինչն էլ գլխավոր պատճառն է, որ նա ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»։
























































