Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան շուտով կարող է վերադառնալ իտալական Ա Սերիա, որտեղ նախկինում պաշտպանել է Թուրինի «Յուվենտուսի» գույները։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ իսպանացին հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների ոլորտում։
Աղբյուրի համաձայն, «Ատլետիկոն» պատրաստ կլինի ամռանը բաց թողնել Մորատային 15-20 միլիոն եվրոյի դիմաց: Այս գինը պայմանավորված է նրանով, որ 30-ամյա հարձակվողի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Մորատան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է տասը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ալվարոն նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում»։
























































