«Բարսելոնայի» նախկին հարձակվող Մեմֆիս Դեպայը պատմել է, որ կատալոնական ակումբը վատ է վարվել թիմի նախկին մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։
«Բարսելոնայում» Կումանին շատ վատ էին վերաբերվում: Ես չեմ կարող հարգել ակումբի որոշ որոշումներ։ Մարզիչն արժանի չէր նման վերաբերմունքի, դա անարդար էր»,- ասել է Դեպայը Ad.nl-ին տված հարցազրույցում։
29-ամյա հարձակվողը կատալոնական թիմում հանդես է եկել 2021-ից 2023 թվականներին։
Կումանը «Բարսելոնայում» աշխատել է 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հոկտեմբերը։ Նրա գլխավորությամբ թիմը 2020/21 մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի գավաթը։
























































