Յուլիան Նագելսմանը հնարավոր է հաջորդ մրցաշրջանում դառնա Մադրիդի «Ռեալի» նոր մարզիչը։
Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, գերմանացու հեռանալը «Բավարիայից» զարմացրել է Արքայական ակումբի ղեկավարությանը։
Այժմ «սերուցքայինները» Նագելսմանին դիտարկում են որպես Կարլո Անչելոտիին փոխարինելու թեկնածուներից մեկը, ով, ամենայն հավանականությամբ, կլքի իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Նագելսմանը Մադրիդի «Ռեալի» դիտակետում էր դեռ 2018 թվականից, երբ գլխավորում էր «Հոֆենհայմը»։ Նշվում է, որ այն ժամանակ Յուլիանը հրաժարվել էր գլխավորել իսպանական թիմը, քանի որ կարծում էր՝ դեռ վաղ է իր համար նման թոփ թիմում աշխատելը։ Այժմ գերմանացին պատրաստ կլինի դիտարկել նոր առաջարկը։
























































