Նիդեռլանդների հավաքականի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտն ասել է, թե ինչ պետք է անի «Բարսելոնան» ավելի բարձր արդյունքների հասնելու համար:
«Ես տեղյակ եմ, որ «Բարսելոնան» պետք է առաջին հերթին մտածի ֆինանսական կանոնները պահպանելու մասին, բայց ակումբին ևս մեկ հարձակվող է պետք։
Միայ Լևանդովսկին քիչ է։ Ինձ շատ է դուր գալիս պորտուգալացի Ռամուշը։ Գոնսալոն զիլ է և՛ հավաքականում, և՛ «Բենֆիկայում»։ Եվս մեկ հարձակվողը կօգներ «Բարսային» հաջորդ մակարդակ դուրս գալ»,- մեջբերում է Պատրիկին AS-ը:
Ռամուշը «Բենֆիկայում» հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից։ Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում նա 36 հանդիպում է անցկացրել «Արծիվների» կազմում՝ դառնալով 24 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո:
























































