Fastex ՀՊԼ 23-րդ տուրում «Ալաշկերտը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ոչ–ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։
61-րդ րոպեին Ուստինովի ինքնագոլի արդյունքում բանակայիններն առաջ անցան հաշվի մեջ։ Հյուրերը պատասխան գոլը խփեցին վերջին րոպեին՝ 11 մետրանոցից։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 39 միավորով 4-րդն է: ԲԿՄԱ-ն 9-րդն է 17 միավորով:
Այսօր կկայանա ևս մեկ խաղ։ Աբովյանի քաղաքային մարզադաշտում կմրցեն «Վանն» ու «Արարատը»։ Խաղը խաղը կսկսվի 18:00-ին: