Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Արման Ավագյանը, Արսեն Հարությունյանը և Մանվել Խնձրցյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտերում և կպայքարեն բրոնզե մեդալների համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 65կգ քաշային Վազգեն Թևանյանը դուրս էր եկել մրցաշարի եզրափակիչ։