Ալեքսանդրիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Վազգեն Թևանյանը (65կգ) մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց վրացի Բոլկվաձեին: Հաջորդ գոտեմարտում Թևանյանը 11:0 հաշվով հաղթեց եգիպտոսցի Ամին Մուրադին:
Արման Անդրեասյանը (70 կգ) ևս մեկնարկեց հաղթանակով մրցաշարում։ Արման Ավագյանն (79կգ) էլ 11:0 հաշվով հաղթել է հնդիկ մրցակցին մեկնարկային գոտեմարտում:
Իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) 6:6 հաշվով զիջեց եգիպտոսցի մարզիկին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։