Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում գերծանր քաշային Դավիթ Չալոյանն ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը դուրս են եկել եզրափակիչ:
57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվել են կիսաեզրափակիչում ու նվաճեց բրոնզե մեդալ:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: