Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ցանկանում է, որ հարձակվողներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնան Իսպանիա:
«Կցանկանայի, որ Մեսսին նորից խաղա Լա Լիգայում, իսկ Կրիշտիանուն վերադառնար՝ հրաժեշտ տալու:
Մեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․․․ Դա կախված կլինի նրանից, թե նա որքան է ցանկանում վաստակել և քանի ֆուտբոլիստ է պատրաստ վաճառել ակումբը», — Տեբասի խոսքերն է մեջբերում Record-ը:
Ռոնալդուն այժմ ազատ գործակալ է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո: Նա նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»: Մեսսին իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում» մինչև 2021 թվականին ՊՍԺ տեղափոխվելը։