Դոհայում սկսվել են 974 մարզադաշտի ապամոնտաժման աշխատանքները։ Այս ստադիոնում անցկացվել է 2022 թվականի աշխարհի առաջնության 7 հանդիպում:
Չորեքշաբթի օրը բեռնատար բեռնարկղերից կազմված մարզադաշտն արդեն ուներ շինարարական սարքավորումներ, որոնք սկսեցին ապամոնտաժել ասպարեզը շրջապատող կառույցները։ Աշխատողները նաև սկսել հեռացնել մրցաշարի տարբերանշաններով պաստառները մարզադաշտից։
Երկրպագուները գալիս են ստադիոն, որպեսզի հասցնեն լուսանկարվել դրա դիմաց՝ մինչ այն ամբողջությամբ ապամոնտաժելը։