Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ժունինյոն Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն համեմատել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի հետ.
«Լևանդովսկուն չի կարելի համեմատել այլ մեծանուն խաղացողների հետ: Նրա մակարդակն ավելի ցածր է, քան նրանցը: Լևանդովսկու խաղը Լեհաստանի հավաքականո՞ւմ. նա գրեթե ոչինչ չի արել: Մեսսին հենց սկզբից Արգենտինային միայնակ է առաջ տանում:
Մբապեն ինձ վրա ավելի մեծ տպավորություն է գործել: Իր ֆիզիկական տվյալների շնորհիվ նա այնպիսի հնարքներ է անում, արագացում … առաջին գոլը, որ նա խփեց Լեհաստանին , բոլորը մտածում էին, որ նա գնդակը կուղարկի հեռավոր անկյունը, բայց նա շրջեց իր մարմինը, նա անհավանական ուժ ունի: Բրավո՛, Ֆրանսիայի հավաքական»,- Ժունինյոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի հետ լքել է պայքարը՝ 1/8 եզրափակչում զիջելով Ֆրանսիային:
























































