Ինչպես հայտնում է Defensa Central-ը, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է դուրս գալ առաջիկա տրանսֆերային շուկա՝ թիմի կազմն ուժեղացնելու համար։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը տպավորված է Հարավային Կորեայի հավաքականի ավագի՝ Սոն Հին Մինի ելույթներով ընթացիկ ԱԱ-ում և ծրագրում է ձևակերպել «Տոտենհեմի» ֆուտբոլիստի տրանսֆերն առաջիկայում։
Մադրիդյան ակումբը վաղուց է դիտարկում Սոնի թեկնածությունը՝ հարձակման գիծն ուժեղացնելու համար, սակայն ակումբում, կարծես թե, վերջնականապես որոշում են կայացրել այս տրանսֆերի անհրաժեշտության վերաբերյալ։
Սոնի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբի նախագահ Ալ-Խելաիֆին կփորձի հանդիպել կորեացի ֆուտբոլիստի հետ Կատարում՝ ԱԱ-ի ընթացքում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո։
























































