Երևանի «Փյունիկը» քիչ առաջ մեկնել է Բրատիսլավա։ Հիշեցնենք, որ Սլովակիայի մայրաքաղաքում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումը տեղի «Սլովանի» հետ։
«Սլովան»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա այս հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին։ ArmSport-ը երևանյան ակումբի հետ միասին մեկնել է Բրատիսլավա և այնտեղից կլուսաբանի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումը։
Այս պահի դրությամբ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Փյունիկն» իր ակտիվում ունի 6 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Սլովանը» 5 միավորով 3-րդն է։ Թիմերի միջև Երևանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 2-0 հաշվով։