Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը, որը հաղթանակով էր մեկնարկել, 1/4 եզրափակչում 2:4 հաշվով զիջել է մրցակցին։
Սերգեյ Սարգսյանը ևս պարտվել է․ նա հաղթելիս է եղել 8:0 հաշվով, սակայն 8:16 հաշվով պարտություն է կրել։
Իսկ Արսեն Հարությունյանը 9։3 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Աիտակինին և դուրս եկել կիսաեզրափակիչ։