Սեպտեմբերի 10-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ այս անգամ պայքարը սկսում են հունահռոմեականները և առաջինը մրցագորգ են դուրս գալու ԵԱ բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Նշվում է, որ Մկրտչյանը պայքարը սկսելու է 1/16-ից՝ կորեացի մրցակցի հետ պայքարով, իսկ Ամոյանը՝ 1/32-ից: Նրա մրցակիցը Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային է:
Մեդալային գոտեմարտերը կլինեն Առաջին ալիքի եթերում: