Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Վալյադոլիդին»։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակն այս խաղի համար։ Հայտացուցակում է ընդգրկվել նաև թիմի նորեկ, ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին։
«Բարսելոնան» 2 խաղից հետո վաստակել է 4 միավոր։
























































