Չավին պատմել է «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգայում նպատակների մասին։ Խմբային փուլում կատալոնացիները կմրցեն «Բավարիայի», «Ինտերի» և Պլզենի «Վիկտորիայի» հետ․
«Մենք կփորձենք հաղթել յուրաքանչյուր մրցակցի։ Հնարավոր է՝ մեզ վերջին 20 տարում ամենաբարդ խումբն է բաժին ընկել։ Լավ տրանսֆերներ ենք կատարել և շատ ոգևորված ենք։ Նպատակը խմբից դուրս գալն է»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։
























































