«Սպարտակի» մամուլի քարտուղարությունը կատակել է «Բարսելոնայի» հետ՝ Կեյտա Բալդեի հետ պայմանագրի կնքումից հետո հրապարակում անելով սոցիալական ցանցերում։
«Առանց որևէ խնդրի գրանցեցինք նոր տրանսֆերը։ Նախանձո՞ւմ ես «Բարսելոնա»,- ասվում է «Սպարտակի» գրառման մեջ։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես է եկել իտալական «Կալյարիում»՝ մասնակցելով 26 հանդիպման, դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում Բալդեն խաղացել է Ա Սերիայի այնպիսի թոփ թիմերում, ինչպիսիք են «Ինտերը», «Լացիոն», «Սամպդորիան»։
Կարիերայի սկզբում նա մարզվել է «Բարսելոնայի» ակադեմիայում։
Սենեգալի հավաքականի կազմում Բալդեն հանդես է գալիս 2016 թվականից, իսկ 2021 թվականին թիմի հետ հաղթել է Աֆրիկայի ազգերի Գավաթում։
























































