«Բարսելոնան» գրանցել է թիմի նորեկ Ժյուլ Կունդեին Իսպանիայի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Նշվում է, որ պաշտպանը կկարողանա մասնակցել Լա լիգայի 3-րդ տուրի «Ռեալ Վալյադոլիդի» դեմ խաղին։
Կունդեն նախնական տուրերը բաց է թողել ակումբում տիրող ֆինանսական իրավիճակի պատճառով, ինչի հետ կապված 23-ամյա ֆրանսիացուն չէին կարողանում գրանցել։ Նա կատալոնացիների վերջին չգրանցված նորեկն էր։
























































