«Ատլետիկոյի» նախագահը Անտուան Գրիզմանին կարևոր խաղացող է անվանել:
«Գրիզմանը թիմի մասնիկն է, նա կարևոր խաղացող է մեզ համար: Եվ եթե նա թիմի մասնիկն է, նշանակում է, որ նա թիմի մասնիկն է: Անտուանը չի կարող գնալ, որովհետև կրկնում եմ, նա թիմի մասնիկն է: Իսկ դուք միշտ տարօրինակ բաներ եք փնտրում:
Մենք շատ լավ, համալրված կազմ ունենք: «Վիլյառեալի» դեմ բացթողում ունեցանք, բայց երկուշաբթի «Վալենսիայի» դեմ ամեն ինչ լավ կլինի»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
























































