«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կկարողանա մասնակցել «Վալյադոլիդի» հետ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 28-ին, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությանը հաջողվել է գրանցել ֆուտբոլիստին իսպանական Լա լիգայի առաջիկա հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Կունդեն ընթացիկ տրանսֆերային պատուհանում «Բարսելոնայի» վերջին նորեկն էր, ով դեռ չեր հայտավորվել առաջնության հանդիպումներին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի» կօգնի «Բարսելոնային» գրանցել Կունդեին։ Նշենք, որ 33-ամյա գաբոնցու լոնդոնյան ակումբ տեղափոխության մասին պաշտոնական հաստատում դեռ չի եղել։
Նախորդ մրցաշրջանում Կունդեն հանդես է եկել «Սևիլիայում»՝ անդալուզյան ակումբի կազմում անցկացրած 32 խաղում դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































