Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է վինգեր Մարկո Ասենսիոյի հեռանկարների մասին։
Տարբեր աղբյուրներ պնդում են, որ իսպանացին դժգոհ է մադրիդյան ակումբում իր կարգավիճակից և հույս ունի հեռանալ այս ամառ:
«Ասենսիոն այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներ է ուսումնասիրում»,- Movistar-ին տված հարցազրույցում հաստատել է «սերուցքայինների» մարզիչը։ «Եթե նա մնա, ես հույսս կդնեմ նրա վրա», — ասել է Անչելոտին։
Ըստ ԶԼՄ-ների՝ անգլիական ակումբները հետաքրքրված են Մարկո Ասենսիոյի ծառայություններով։
























































