Մադրիդի «Ատլետիկոն» հարձակվող Անտուան Գրիզմանին չի ընդգրկում մեկնարկային կազմում, որպեսզի խուսափի «Բարսելոնային» վարձակալության բոնուս վճարելուց, հայտնում է Sport.es-ը:
Հրատարակության համաձայն՝ պայմանագրում կետ կա՝ ամբողջական տրանսֆերը 40 մլն եվրո պարտադիր գնելու պայմանով, եթե ֆրանսիացին մեկնարկային կազմում հայտնվի հանդիպումների առնվազն 50%-ում։
Գրիզմանի վարձակալության պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանի սկզբում 31-ամյա հարձակվողը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է երկու հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Երկու հանդիպումներում էլ ֆրանսիացին չի եղել մեկնարկային կազմում՝ դուրս գալով փոխարինման երկրորդ խաղակեսերում։
























































