Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի երրորդ խաղային համազգեստը։
Մարզաշապիկի հիմնական գույնը սպիտակն է։ Շապիկի կենտրոնում կարմիր և կապույտ խաչ կա։ Այս հավաքածուն նվիրված է Սանտ Ժորդիի խաչը ակումբին նվիրելու 30-ամյակին։ Սա Կատալոնիայի ամենաբարձր շքանշաններից մեկն է, որը շնորհվում է տեղական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Չավի Էրնանդեսի սաներն այս համազգեստը կկրեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ այսօրվա ընկերական խաղում:
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» մեկնարկեց հաղթանակով և ոչ-ոքիով։ Երկու տուրից հետո «Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդն է:

























































