«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։
«Նայեք Կարիմ Բենզեմային «Ռեալում»։ Հիմա նա 34 տարեկան է, և վերջին մրցաշրջաններում էլ ավելի լավ է խաղում։ Նրա մարզավիճակն անհավանական է, ես էլ եմ այդպես ուզում։
Ես «Մանչեսթեր Սիթիին» եմ միացել, որ սովորեմ ու աճեմ։ Երբեք չեմ դադարի ավելի լավը դառնալու ձևեր գտնել»,- Հոլանդի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն։
Հիշեցնենք՝ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է դարձել այս տարվա հուլիսին։
























































