«Չելսին» վերջնական առաջարկ է արել «Բարսելոնային»՝ կապված Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը 20 մլն եվրո է առաջարկում ֆուտբոլիստին: Նոր առաջարկից բոնուսները հանվել են:
«Բարսելոնային» այս առաջարկը դուր է գալիս, բայց նաև ցանկանում է, որ այն բարելավվի՝ պահանջելով 30 մլն եվրո:
























































