«Բարսելոնան» պատրաստվում է բաժանվել դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթից մինչև ամառային պատուհանի ավարտը և արդեն գնորդ է գտել նրա տրանսֆերի համար:
31-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է պայմանագիր կնքել «Մալյորկայի» հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Բրեյթվեյթը «Բարսելոնային» միացել է 2020 թվականի փետրվարին։ «Բարսելոնայի» կազմում անցկացրած 57 խաղում Բրեյթվեյթը խփել է 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։
























































