«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ ժամանակներս կտեղափոխվի «Լեչչե»: Կապտանռնագույնները 28-ամյա ֆուտբոլիստին անվճար բաց կթողնեն ու կվճարեն նրա աշխատավարձը:
«Բարսելոնան» պաշտպանի՝ յուրաքանչյուր խաղում մասնակցության համար բոնուս կստանա: Այս մասին հայտնում է Թանկրեդի Պալմերին:
Ումտիտիի գործող պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը: Ֆրանսիացին, որը 2016 թվականից է հանդես գալիս կատալոնական ակումբում, հունվարին է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Ավելի վաղ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ակնարկել էր, որ հույսեր չի կապում աշխարհի գործող չեմպիոնի հետ:
























































