Թուրինի «Յուվենտուսը» կարող է հրաժարվել «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տեղափոխությունից: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի պայմանների շուրջ, թեև ավելի վաղ «Յուվենտուսը» կատալոնացիների հետ համաձայնեցրել էր Դեպայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Մեմֆիսի փաստաբան Սեբաստյան Լեդյուրը անցած հանգստյան օրերին գտնվել է Իտալիայում, որպեսզի համաձայնեցնի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Դեպայը «2+1» ձևաչափով պայմանագիր է ցանկանում, ըստ որի տարեկան 7 մլն եվրո կստանա՝ գումարած բոնուսները:
«Յուվենտուսը» ժամանակ է խնդրել մտածելու համար և պատրաստ է նաև այլընտրանքային տարբերակ դիտարկել՝ ի դեմս «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Մարկո Առնաուտովիչի կամ Արկադիուշ Միլիկի «Մարսելից»:
«Բարսելոնայում» հույս ունեն, որ Դեպայը համաձայնության կհասնի «Յուվենտուսի» հետ, ինչը կատալոնացիներին թույլ կտա նշանակալիորեն կրճատել աշխատավարձերի վճարման հետ կապված ծախսերը, սակայն դա միևնույն է բավարար չի լինի պաշտպան Ժյուել Կունդեին գրանցելու համար:
























































