Կալիֆորնիայում կայացել է UNF (UpNext Fighting) մրցաշարը, որում Միհրան Հարությունյանն իր երկրորդ հաղթանակն է տարել:
Ավելի վաղ՝ մայիսին, այս մրցաշարի շրջանակում Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն առավելության էր հասել Արտուրո Էրնանդեսի նկատմամբ:
Հարությունյանը երկրորդ մենամարտն անցկացրել է ԱՄՆ-ն ներկայացնող Դևիդ Դուգլասի դեմ: Հենց առաջին ռաունդում հայ մարզիկը նոկաուտի է ենթարկել մրցակցին։
Նշենք, որ Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, որոնցում տարել է 6 հաղթանակ և կրել 1 պարտություն:
Посмотреть эту публикацию в Instagram