«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հետաքրքիր վիճակագրական ցուցանիշ է գրանցել Լա լիգայի 2-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա խաղում (4:1): Հիշեցնենք, որ խաղի օրը 34 տարեկանը տոնած լեհ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել։
Ինչպես հայտնում է MisterChip-ը, Լևանդովսկին դարձավ թիմի պատմության մեջ միայն 3-րդ խաղացողը, ով իր ծննդյան օրը դուբլի հեղինակ դարձավ Լա Լիգայում։ Վերջին անգամ բրազիլացի Ռոնալդոյին դա հաջողվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ին նույն «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում։
Առաջին անգամ նման ցուցանիշ գրանցել էր Սալինասը, ով դուբլի հեղինակ դարձավ «Էլչեի» դեմ 1988թ խաղում։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին, ով արդեն 1-ին րոպեին բացեց խաղի հաշիվը, կատալոնական թիմի կազմում ամենաարագ գոլը խփեց Լա Լիգայում 2009 թվականից ի վեր։
























































