«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի 2-րդ տուրի խաղում «Ռալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը (4:1).
«Այս մարզադաշտում միշտ դժվար է հաղթել: Մենք լավ ացկացրեցինք երկրորդ խաղակեսը։ Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ է, որն ամրապնդում է հավատը մեր աշխատանքի հանդեպ։ Խոսքը գնում է սեփական ուժերին հավատալու, հանդիպումից հանդիպում առաջադիմելու մասին: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք լավ խաղ անցկացրինք։
Փորձեցինք գնդակը խլել մրցակցից, ուստի խաղի ընթացքում փոխեցինք համակարգը։ Այսօր մենք պետք է ռիսկի գնայինք, դրա համար էլ ես արեցի այս համարձակ փոփոխությունները։ Ի վերջո, շատ լավ ստացվեց։
Խաղացինք երկու մաքուր եզրայիններով և մեկ հարձակվողով՝ խորքից։ Ընդհանուր՝ գրեթե չորս հարձակվող: Հարձակվողները շատ լավն էին։ Ես պետք է քաջություն դրսևորեի՝ հաղթելու համար մրցաշրջանի առաջին խաղում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































