«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին կիսվել է ԱՊԼ-ի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղի սպասելիքներով։
«Եթե ես լինեի տեն Հագի տեղը, ապա հիմնական կազմում չէի ընդգրկի Կրիշտիանու Ռոնալդուին և Մարկուս Ռեշֆորդին «Լիվերպուլի» դեմ խաղում: «Յունայթեդի»՝ 9 համարի ֆուտբոլիստ ձեռք բերելու անկարողությունը, ստիպեց նրանց ապավինել Ռոնալդուին «Բրենթֆորդի» դեմ խաղում, թեև նա շատ չէր մարզվել թիմի հետ: Նրան կարծես ժամանակ է պետք մարզավիճակ ձեռք բերելու համար:
Եթե չվազես, ջանք չգործադրես, կարող ես պարտվել ցանկացած թիմի։ Ես երբեք չեմ տեսել «Մանչեսթեր Յունայթեդին» այսքան հեռու իր հիմնական որակներից։ Դժվար էր տեսնել, թե ինչպես է «Բրենթֆորդը» տանջում նրանց:
Տեն Հագը պետք է ինչ-որ բան արագ անի, և «Լիվերպուլի» դեմ խաղում առաջնահերթությունը պարզապես պայքար մղելն է: Փորձեք դա, և երկրպագուները կընդունեն դա, նույնիսկ եթե «Յունայթեդը» ձախողվի: Եթե նրանք խաղան այնպես, ինչպես խաղում էին «Բրենթֆորդի» դեմ, ապա «Յունայթեդը» ավելի շատ կկորցնի։
Ի դեպ, ես չեմ ակնկալում, որ դա տեղի կունենա. ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է «Յունայթեդը» հաղթել, բայց հավատում եմ, որ թիմը կարձագանքի և նրանք կպարտվեն պատահական գոլի պատճառով կամ նույնիսկ ոչ-ոքի կպահեն»,- գրել է Ռունին The Times-ի իր սյունակում:
























































