Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հանդեպ իր վերաբերմունքի մասին․
«Խետաֆեի» դեմ խաղից հետո մենք խոսում էինք Գրիզմանին թիմու պահելու մասին։ Ես շատ եմ խոսել նրա մասին, նա գիտի, թե մենք ինչ ենք ցանկանում։ Անցած տարի նա արդեն մի քանի խաղ անցկացրել է այս դերում։ Կարծում ենք՝ նա խնդիր չի ունենա ադապտացիայի հետ, քանի որ տեսնում է խաղը, ունի տեխնիկա ու նրա շնորհիվ մենք ավելի հարձակողական ֆուտբոլ ենք խաղում։
Բոլորը գիտեն, թե ես որքան եմ սիրում և գնահատում նրան։ Նա շատ կարևոր է խաղի և թիմի համար։ Հուսով եմ՝ նա կկարողանա շարունակել նույն ոգով»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































